Քո մասին երբեք անցյալով չեմ խոսի, հանդիպելու ենք անպայման․ Մարինա Գրեգի հուզիչ գրառումը՝ անձնական կորստից հետո

  • Oct 31, 2021

Armlady.am -ն արդեն տեղեկացրել է, որ օրերս մահացել է հաղորդավարուհի Մարինա Գրեգի տատիկը:

Ինստագրամյան իր էջում Մարինան տատիկի հետ լուսանկար է հրապարակել, որին կից հուզիչ գրառում է արել․


«Ես քո մասին երբեք անցյալ ժամանակով չեմ խոսի, որովհետև դու միշտ ինձ հետ ես: Ես միշտ կմտածեմ, որ աշխարհում ինձ բոլորից ամենաշատը սիրող տատաս իմ կողքին ա ու կհպարտանամ դրանով: Աշխարհում ոչ ոք չի փոխարինի քեզ: Դու իմ ամեն ինչն ես:


Հիմա ամենից շատ եմ ուզում հավատալ, որ հետո կա կյանք, որ հիմա լավ ես, ու որ հանդիպելու ենք անպայման»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինան տատիկի հետ լուսանկարներ էր հրապարակել ՝ հուզիչ գրառումներ անելով.

«Տատաս, մամաս… դու իմ սրտիկն ես։ Իմ սիրուն, պուճուր տատա: Իմ սրտիկ: Ես ես եմ քո շնորհիվ, դու իմ ամեն ինչն ես, ու գիտեմ, միշտ հետս ես լինելու։ Աշխարհում չկա մարդ, որ կփոխարինի քեզ»:

Մեկնաբանություն

Որոնում