«Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին

«Թիվ թվաբանություն» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասան Լևոն Մկրտչյանը։
StarNews– ը հետևեց եթերին։
Խոսելով սերիալում սպասվող առաջիկա զարգացումների մասին՝ դերասանը փակագծերը չբացեց, սակայն նշեց, որ ունի նոր խաղընկեր ՝ Էլիզը, ում հետ հեշտ է աշխատում և չկան բարդություններ։
Լևոնի կարծիքով ամենապոզիտիվ դերասանը Ռոզա Դավթյանն է , ում որպես խաղընկեր բնորոշեց այսպես.
«Ինքը հստակ գիտի, թե ինչ է տալիս հեռուստադիտողին։ Շատ է խորանում իր կերպարի մեջ, ամեն տեսարանից առաջ այդ խաղային վիճակին է գալիս։ Իր հետ աշխատելը շատ հեշտ է, լավ է անցնում, ուրախ։ Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, որ սկսում է ծիծաղել ամբողջ հրապարակում բոլորը ծիծաղում են։ Շատ լավ ուրախ, թեթև անցնում է իր հետ, լավ ընկերություն ենք անում և լավ հարաբերություններ են»։