Ով էր տեսել`երջանիկ ու դժբшխտ լինել միաժամանակ… Անի Քոչարի հուզիչ խոստովանությունը

  • Oct 11, 2023

Ընդամենը 2 շաբաթ առաջ մայրացած Անի Քոչարը այսօր հուզիչ գրառում է կատարել`պատմելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ դստեր լույս աշխարհ գալու, իր զգացողությունների մասին:

Հիշեցնենք, որ StarNews-ը առաջինն էր հայտնել, որ լրագրող Անի Քոչարը 2 շաբաթ առաջ մայրացել է, սակայն մինչ այդ չէր խոսել փոքրիկի ծննդի մասին որևէ բան:

Միայն իր ամուսնության օրը, Անին հայտնել էր լուրը, ինչպես նաև նշել, որ դստերը անվանակոչել են Մարիա`ի պատիվ սկեսուրի:

Անին ուղերձով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:

Անին նշել էր, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:

Նրա ամուսինը խորհուրդ էր տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել էր ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը:

Մեկնաբանություն

Որոնում