Դшժան ծեծի ենթարկված 1-ամյա տղան ծшյրահեղ ծшնր վիճակում է, իսկ նրա քույրիկին տեղափոխել են ՀՕՖ

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և կլինիկական մահվան ախտորոշմամբ հոսպիտալ տեղափոխված մեկ տարեկան երկու ամսական երեխայի քույրը տեղափոխվել է Հայ օգնության ֆոնդի Մարդիկյանի անվան երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՕՖ-ից։
«Չորսամյա աղջիկը ներկայումս հետազոտվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Առայժմ դժվար է ասել, թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, քանի որ իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ առկա են երիկամների հետ կապված խնդիրներ։»
ՀՕՖ-ից տեղեկացնում են, որ երեխայի առողջական վիճակը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Հիշեցնենք, որ մեկ տարեկան փոքրիկը ծանր վիճակում էր հայտնվել խորթ մոր կողմից ենթադրյալ բռնության հետևանքով։ Վերջինս կասկածվում է երեխայի սպանության փորձի մեջ և արդեն կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին տեղեկացրել են մի շարք լրատվականներ։

















