Զառա Արամյանի վերջին խոսքերը՝ ամուսնուն… անչափ հուզիչ մանրամասներ

Հունվարի 17-ին կյանքից անժամանակ հեռացավ սիրված դերասանուհի Զառա Արամյանը։ Նրա մահը մեծ ցավ պատճառեց թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին, թե՛ նրա արվեստը գնահատող հանրությանը։

«Խոստովանություն» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էին Զառայի ամուսինն ու դուստրը։ Զրույցի ընթացքում ամուսինը հուզիչ մանրամասներ է պատմել իրենց վերջին խոսակցությունից։

Նրա խոսքով՝ Զառան կարծես զգում էր, որ պատրաստվում է հեռանալ։ «Հասկացնում էր, որ գնալու է։ Ասում էր՝ կուզենամ, որ առաջին հերթին հավատքներդ ուժեղ լինի։ Իմ մտերիմները, ընկերներն ու ընկերուհիները իմ ընտանիքի հետ կապ կպահեն»,– պատմել է նա։

Ամուսինը նաև նշել է, որ Զառայի մահից երեք շաբաթ հետո իրեն սրտի ստենդ են տեղադրել, և այդ շրջանը ևս գումարվել է ընտանիքի համար բարդ փուլին։

Զառա Արամյանի կորստի ցավը դեռ երկար կմնա նրա հարազատների և ընկերների սրտերում։

Մանրամասները տեսանյութում։