Հուզիչ կադրեր Վահե Զիրոյանի եղբոր հարսանիքից․ մայրիկի ջերմ ընդունելությունը դարձավ օրվա ամենահիշվող պահը. բացառիկ

Այսօր՝ ինչպես արդեն հայտնել էր StarNews-ը, կայանում է դերասան և հումորիստ Վահե Զիրոյան-ի եղբոր՝ Հովհաննես Զիրոյանի հարսանեկան արարողությունը։
Սոցցանցերում արդեն տարածվել են բազմաթիվ կադրեր հարսանիքից, որտեղ հստակ երևում է Զիրոյանների ընտանիքի մեծ ուրախությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանանում փեսայի մայրիկը, ով մեծ սիրով ու ջերմությամբ ընդունեց քավորական կողմին, պարեց և լիաթոք կիսեց որդու երջանկությունը։ Ռեստորանում նա, պահպանելով հայկական գեղեցիկ ավանդույթը, հացով ու մեղրով դիմավորեց նորապսակներին։ Հարսանեկան մթնոլորտը լի էր ջերմությամբ ու անկեղծ հույզերով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քավորի պատասխանատու առաքելությունն այս օրը վստահվել է Մոսո Կարապետյանին։
Տոնական օրը կազմակերպվել է հայկական ավանդույթներին համահունչ։ Առավոտյան փեսայի տանը հավաքվել էին հարազատներն ու մտերիմները, որտեղից ուրախ տրամադրությամբ ուղևորվել են հարսնացուի տուն։ Այնուհետև զույգը մեկնել է եկեղեցի՝ ստանալու Աստծո օրհնությունն ու Տիրոջ առաջ կնքելու իրենց միությունը։
Այս ամենը դարձավ ընտանիքի անկեղծ հուզմունքի ու անսահման ուրախության վառ արտահայտություն։

















