«Նշանդրեքի ֆոտոներ». Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի նոր սիրառատ ֆոտոշարքը

Դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։
Անահիտն իր հետևորդների հետ հաճախ է կիսվում սիրելիի նվիրած ծաղկեփնջերով ուանցակրած ջերմ պահերով։
Դերասանուհին երեկ նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել հետևյալը.
«Սերը, ազատությունը, առողջությունն ու երջանկությունը մի ընտանիք են ու թող մեր մեջամուր լինի այս ընտանիքը։
Անահիտ Մանուկյանը լուսանկարներով կիսվել էր նաև Story բաժնում՝ գրելով.
«հարսանիքի ֆոտոներ»
Այս գրառումը, երկրպագուներին թույլ էր տվել մտածել, որ զույգը նշանադրվել է, սակայն Անահիտը միայն ակնարկում էր ֆոտոշարքի նմանությունը նոր նշանադրված զույգի նկարների հետ։ Իսկ զույգի նշանադրությունը կարծում ենք կկայանա շատ շուտով։