Կյանքիս ամենացավալի պահն էր… Էլիզ Մելիքյանը անչափ հուզիչ գրառում է արել

Ինչպես StarNews-ը արդեն հայտնել է օրեր առաջ բլոգեր Էլիզ Մելիքյանը մասնակցել էր Ամալյա Հովհաննիսյանը «LIFEROOM» հաղորդմանը։ Էլիզան զրույցի ընթացքում պատմել էր փոքր տարիքում մայրիկին կորցնելու մասին
Էլիզան իր ինստագրամյան էջում այսօր հրապարակել է զրույցի հենց այդ հատվածը ու գրել.
«Իմ կյանքի ամենացավալի պահն էր։ Բայց հենց դրանից հետո ես փոխվեցի։ Ուժեղացա։ Ճիշտա հիմա 20 տարեկան եմ, բայց ներսումս՝ շատ ավելին եմ ապրել։ Հիմա չեմ վախենում ոչ մեկի, ոչ էլ ոչնչի կորուստից։
Ոչ թե որովհետև ներսումս դատարկ է, այլ որովհետև ես սովորել եմ վերապրել ամենամութը՝ առանց կոտրվելու։ Էդ ճանապարհը ինձ կամաց-կամաց սովորեցրեց ապրել ցավի կողքին, ոչ թե նրա ներսում։
Ես սովորել եմ ինձ հետ մնալ, ինձ հետ վերապրել։ Ու հենց դրա մեջ ա իմ ամենամեծ ուժը»։