Մենք երկուսս էլ չենք հանձնվում այս սուր պայքարում.Իննա Խոջամիրյան

  • Nov 12, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձնական կյանքը վերջին տարիներին ամենաքննարկվածն է։ Նկատենք,որ Հայկ Պետրոսյանի հետ նշանադրվելու և նրանից բաժանվելու մասին ավելի քիչ քննարկվեց քան այն որ նա սկսեց հանդիպել Զիրոյանի հետ։
Զույգին հանրությունը շատ սիրեց և երբ Վահեն իր սոցիալական էջերից հեռացրեց բոլոր համատեղ լուսանկարները նրանց երկրպագուները չէին ուզում հավատալ որ իրենց սիրելի զուգը բաժանվել է։

 

Բաժանումից հետո Իննան մի քանի ֆոտոշարք ներկայացրեց որոնք նկարագրում էին նրա հոգեվիճակը, վերջին լուսանկարների տակ դերասանուհին կիսվել էր իր մտքերով.

Դու իմ ազատությունն ես ուզում,
Իսկ Ես` իմ լույսն ու խաղաղությունը…
Ուզում ես ամուր կապել ինձ հողին,
Իսկ ես նորից ճախրել եմ ուզում…
Եվ մենք երկուսս էլ չենք հանձնվում այս սուր պայքարում…
Ու հետզհետե ձուլվում ենք իրար…Մեզ կորցնելով…
Մենք կլռենք …կողք կողքի նստած…
Որովհետև նույնիսկ մեր լռությունն է խոսուն…
Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ…
Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես մեկ է երջանիկ կլինեմ…
Անձայն ու աննկատ…
…Մեկ անծայր հեռուն նայելով, մեկ ձեռքերիս…Որոնք քեզնով են բուրում

Մեկնաբանություն

Որոնում