«Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն». Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը՝ Գուժ Մանուկյանի մասին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել.
«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։
Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն».- նշել էր Նիկոլ Փաշինյանը ։