«Մաֆիա է. մի Գնդապետ ինձնից պահանջներ ուներ, որ համերգը տեղի ունենա…».Արմեն Ալոյանը և Տիգրան Ժամկոչյանը՝ ռաբիս երաժշտության և ստվերում մնալու մասին

«Tete a Tete» հաղորդման շրջանակներում Մհեր Բաղդասարյանը զրուցել է Տիգրան Ժամկոչյանի և Արմեն Ալոյանի հետ՝ ռաբիս երաժշտության և կարիերայի մասին։

StarNews-ը հետևեց եթերին։

Մհերի կարծիքով  իր այս հաղորդման հյուրերը անարդարացիորեն գնահատված չեն, կամ նրանց երաժշտական ունակությունները ստվերում են մնացել՝ ռաբիսի պիտակի պատճառով։

Արմեն Ալոյանը խոսելով այս մասին, պատմեց նաև համերգից առաջ տեղի ունեցած միջադեպի և իր հիասթափության մասին։

«Ես ռաբիս հասկացողությունը համեմատում եմ մարդու հագնվածի, խոսալու հետ, բայց ինչ-որ ժամանակ եկավ , որ այդ երաժշտությանը ռաբիս ասելով գնաց ու էդպես մնաց… Մարդ կա ինչ հասկանում է, կամ չի հասկանում ասում է ՝ ռաբիս է։

Ես արդեն հոգնել եմ անարդարությունից՝ գնահատողը, գնահատում է։ Խումբ-խումբ մաֆիա է դարձել, բոլորը մեկին են պաշտպանում։ 

Եղել են միջոցառումներ, որ ես չեմ մասնակցել։ Զանգել են՝.
 «ինչի՞ դու չկաս»։ Երևի հարկ չեն համարել։ Պետք չեմ եղել՝ չկամ։

Համերգիցս առաջ մեկը մոտեցավ ասաց թե՝ գնդապետ էսինչը Ձեզ ուզում է տեսնել։ Ինձանից բան էր պահանջում, կամ էսքան, կամ էսքան, որ համերգը տեղի ունենա։ Ասեցի ոչ մի բան չունեմ ձեզ հետ խոսելու։ Մոտիկ անձնավորություններ ունեի, որոնք ասել էին, որ ոչ մեկի խոսքը բանի տեղ չդնեմ, իմ համերգը տամ, բայց ամեն ինչ ազդում է վրադ։ Կարող է ներվերիցդ, մտածմունքիցդ ձայնդ քաշվի, դա ինձ սառեցրեց…»։

Տիգրան Ժամկոչյանը չնայած իր կատարմաբ ունեցած հայտնի երգերի և  իրեն վերագրած ռաբիս ժանրին նշեց.

 «Տարբեր ժանրերում էլ եղել եմ։ Երաժշտության մեջ ամեմակարևորը ճկուն լինելն է։ Ես կուզենայի հայտնի լինել ռոքի մեջ, ջազի մեջ ՝աշխարհի մասշտաբով, ինչի չէ։

Մի բանը, եթե անճաշակ է չի նշանակում թե ռաբիս է։ Դա այնքան դժվար ժանր է։ Ես ռաբիս շատ լավ բաներ եմ լսել ու մինչև հիմա եմ լսում»։