«Շնորհավոր ծնունդդ, Սերս»… Գուրգեն Դաբաղյանի շնորհավորանքը կնոջը և ջերմ հրապարակումը

Գուրգեն Դաբաղյանը և նրա կինը՝ Իննան համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված ու ներդաշնակ զույգերից մեկը:

Ամուսնությունից հետո Իննան կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական էջերում: Նրան քննարկում էին ու սպասում նոր ինստագրամյան հրապարակումների։

Այսօր երգչի կինը նշում է ծննդյան տարեդարձը և այդ առիթով Գուրգեն Դաբաղյանը Իննայի հետ ջերմ հոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով կնոջը.

«Ծնունդդ շնորհավոր, սերս».- գրել էր երգիչը։

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Գուրգեն Դաբաղյանի երկրորդ երեխան` որդին, ում զույգը անվանակոչել է ի պատիվ պապիկի` Լևոն։