Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք

  • Nov 22, 2021

hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ, տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է:

Փորձեցինք, տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:

 

Մեկնաբանություն

Որոնում