Սալջարդ, ուղեղի ցնցում, վիրահատություններ. նոր մանրամասներ`լրատվականների մեր գործընկերների առողջական վիճակի մասին

  • Jun 12, 2024

Ազգային ժողովի դիմաց ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու հետևանքով մի շարք լրագրողներ, օպերատորներ վնասվածքներ են ստացել, ովքեր իրենց աշխատանքային պարտականություններն էին կատարում:

Նրանցից որոշները հոսպիտալացվել են, մյուսներն էլ զննման փուլում են:

Համացանցում տարածվել էին հեռուստահաղորդավար Աբրահամ Գասպարյանի լուսանկարները, որում նա ամբողջովին արյունոտ դեմքով էր:

Ըստ բժիշկների` վերջինս ուղեղի ցնցում է ստացել, ինչպես նաև նրա մոտ առկա են սալջարդներ, կոտրվել են կողոսկրերը:

Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Վերջինս ընկել էր և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։

Վնասվածք է ստացել նաև News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանն, ով ըստ նախնական ախտորոշման`կվիրահատվի, նրա ոտքը կոտրվածք է ստացել:

Իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։

Մեկնաբանություն

Որոնում