«Ինչ օրեր եմ տարել…». Նանան՝ մերժված լինելու, Արա Մարտիրոսյանի և Հայկոի աջակցությունը ունենալու մասին. ԲԱՑԱՌԻԿ

«Break Point․ GoSportFM»-ի փոդքասթի թողարկման հերթական հյուրը երգչուհի Նանան է։

StarNews-ը հետևեց զրույցին։

Հաղորդավարուհու դիտարկմանը, թե Արա Մարտիրոսյանը Նանային ոգևորել է երգել և հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել, Նանան պատասխանեց.

«Գնա առաջ՝ Նանուշ ջան ձենդ լավն է , սիրուն է, քաղցր՝ միշտ երգի։ Հենց էս ոճն էր, որ երգել եմ։ Թեկուզ մի երգը տարբեր ոճերում կարող եմ երգել՝ իմ ձայնային տվյալները թույլ են տալիս։

Մենք հասկացանք, որ պետք է երգել էն՝ ինչ ժողովուրդն է սիրում։ Չենք պատրաստվում գնալ «Օսկար» մրցանակ շահելու»։

Երգչուհին զրույցի ընթացքում պատմեց նաև Հայկոյի օգնության մասին, ով ևս կարևոր ներդրում է ունեցել իր՝ երգի ասպարեզում, առաջին քայլերն անելիս.

«Հայկոն էլ է ինձ շատ խորհուրդներ տվել, ինձ համար գործիքավորումներ է արել։ Ես նոր էի սկսում երգել և կային երաժիշտներ, որ մտածում էին սկսնակ երգիչների համար չնվագեն։ Այն ժամանակ շատ բարդ էր… Ինչ օրեր եմ տարել … Աստված ողորմա։

Զանգահարել եմ, օրինակ ինչ-որ գործիքի վրա նվագող մեկին, կամ գինն է շատ թանկ ասել, կամ կոպիտ ասած «ցրել» է։

Հայկոն ասել է՝ Նան ջան դու լավ մարդ էս, եթե քեզ  մեկը մերժի, երկրորդ անգամ չզանգես։ Օրը կգա ինքը կխնդրի, որ քո գործիքավորման մեջ նվագի»։