«Ոչ մի օր չի անցել առանց քեզ հիշելու, առանց կարոտի». Հասմիկ Խոջյանի հուզիչ գրառումը՝ Հայրիկի մահվան օրը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ինստագրամյան էջում հուզիչ գրառում է արել՝ հայրիկի մահից 2 տարի անց։
«Հիշողությանս մեջ միշտ կենդանի ես… Այսօր լրանում է 2 տարին՝ առանց քեզ, պապ ջան։ Բայց ոչ մի օր չի անցել առանց քեզ հիշելու, առանց կարոտի։ Ու խաբում են, երբ ասում են, թե ժամանակը կբուժի վերքերը… չի բուժվում էդ վերքերը! Ուղղակի դու հարմարվում ես ապրել էդ կերպ, նույնիսկ ավելի հաճախ չհավատալով ու մերժելով իրականությունը։ Բաց թողեցիր ձեռքս, բայց հոգիս ամուր բռնեցիր՝ ընդմիշտ»։
