Ինչպես է Լուսինե Թովմասյանը երեխաների հետ շնորհավորել ամուսնուն. Տեսանյութ

Մոդել և Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր հրապարակումներով ու հայտնել, որ ամուսնու ծննդյան օրն է։ Լուսինեն երեխաների հետ անակնկալներ է պատրաստել ու շնորհավորել ամուսնուն։

«Ծնունդդ Շնորհավոր, մեր սիրելի հայրիկ».- հրապարակմանը կից նշել էր մոդելը։

Հավելենք նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ Լուսինե Թովմասյանը իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ սպասում է իր երրորդ բալիկին։

«Շաաատ անկախատեսելի ա այս կյանքը… Բայց ամենալավ անակնկալը հենց սա էր։
Մեր ընտանիքը մեծանում է, շուտով մի փոքրիկ հրաշք պիտի գա մեր կյանք».- գրել է Լուսինեն։