Սկանդալից հետո հայտնիներից ով ինչպես շնորհավորեց Անդրեի տարեդարձը. բացառիկ մանրամասներ

Երգիչ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերների ու մտերիմների կողմից։
StarNews-ը առանձնացրել է հայտնիներից մի քանիսի շնորհավորանքը։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել էր․
«Հոգու ընկերը թեև ծնվում է ուրիշժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում: Բեմից ու Բոհեմից այն կողմ՝ Անդրեն տարբեր է . լիքն է, աշխարհիկ է և ընդգծվածհոգևոր , շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող: Նրբազգաց Սեր երեգելով եկավ, էդպես էլ կմնա իր երգով , հետագծում ու մարդկանց սրտերում: Էսօր Բոլորի սիրո մասիներգող ՝ Սիրո երգչի ԾՆՆԴՅԱՆ օրն է ))) Հ.Գ. Սրտիդ ստենդները թող ամրանան քո ունկդրի սիրո գերդոզավորումից , Անդ ջաան , առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի: Առողջ՝ ԴՈւ)»։

Դերասանուհի Ելենա բորիսենկոնևս միացել էր շնորհավորանքներին՝ նշելով․
«Շնունդդ շնորհավոր, Անդրյուշջան, երջանկություն քեզ, դու արժանի ես դրան»։
Երգչուհի Սիլվա Հակոբայնն էլ գրել էր․
«Շնորհավոր ծնունդդ, Անդրե ջան»։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Մանո Գրիգորյանն էլ իր շնորհավորական մեկնաբանության մեջ նշել էր․
«Անդրե ջան, քեզ շնորհավորում եմ քո արվեստը, քո սիրտը ու քո երգը խոսում են հոգուց ու հենց դրա համար էլ մեր սրտերումմիշտ տեղ ունես»։
Իսկ երգչուհի Սոֆի Մխեյանը Անդրեի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ էր հրապարակել՝ ու շնորհավորել երգչին։
Անդրեի քույրն էլ՝ Անուշ Հովնանյանը,
եղբոր հետ համատեղ լուսանկարին կից գրել էր․
«Իմ ջիգյարս, այո, հենց ջիգյարս,ծնունդդ շնորհավոր։ Ես ուզում եմ, որ դու լինես առողջ, մնացած ամեն ինչը լավ կլինի։
Ես քեզ շատ սիրում եմ»։
