Օրեր շարունակ հայկական համացանցային տիրույթում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարհանված արցախցիների լուսանկարներն են, վիրավոր երեխաների մասին հրապարակումներն ու զոհված և անհետ կորած մարդկանց մասին վկայող գրառումները:
Մարդիկ, ովքեր թողել են իրենց տուն ու տեղը, դարձել սնտույ ու անտիրական, այսօր ունեն շատերի կարիքը:
Այսօր գլխավորը ադրբեջանական ցեղասպանության մասին ամենուր խոսելն ու տարածելն է, ամեն հնարավոր տարբերակով հայի տանջանքը ներկայացնելն է, բայց…
Շատ հայ հայտնիներ, ովքեր մասնակցել են «Եվրատեսիլին», և հետևաբար ունեն տարբեր ազգերից հետևորդներ, օրինակ` իրենց ինստագրամյան էջերում, այսօր կարծես իրենք իրենց հանգստի են տվել, մոռացել են, որ հայ են ու իրենք իրենց հնարավոր ձևով պիտի Հայաստան-Արցախի կողքին լինեն:
Քիչ առաջ մեր աչքից չվրիպեց երգչուհի Սրբուկի անտարբերությունն ինստագրամյան հարթակում: Սրբուկ ջան, մի՞թե այդքան միևնույն է,թե ինչպես են երեխաները սպանվում, անհետ կորում, ռմբակոծվում: Չե՞ս կարծում, որ ժամանակն է էջումդ ողողելու այնպիսի տեդանյութեր, որոնք կխոսեն ոչ միայն քո`երկրիդ կողքին գտնվելու մասին, այլ նաև երկրիդ խնդիրը միջազգային հարթակ տանելու հնարավորության մասին: Թե՞ սա «Հայ երգիչ» նախագիծը չէ, որ ֆենոմենալ ակտիվություն ցուցաբերես քո էջում:
Զարթնե´ք, հայեր: