Արամ Մելիքյանը օգնության ձեռք է մեկնել կուրանալու շեմին կանգնած երեխային․ Հուզիչ պատմություն

Պրոդյուսեր և շոումեն Արամ Մելիքյանը մարդասիրական կարևոր քայլ է կատարել՝ աջակցելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխային։
Փոքրիկ Նորայրը բնակվում է Արագած գյուղում՝ հայրիկի և տատիկի հետ։ Նրա խնամքը հիմնականում իրականացնում է հայրիկը, քանի որ տատիկը նույնպես ունի առողջական խնդիրներ։
Երեխայի առողջական վիճակը բավականին ծանր է․ նրա ձախ աչքը չի տեսնում, իսկ աջ աչքը տեսնում է շատ թույլ։ Բժիշկների գնահատմամբ անհրաժեշտ է շտապ բուժում, որի արժեքը գերազանցում է 4․000․000 դրամը։
Այս դժվարին իրավիճակում ընտանիքին օգնության ձեռք է մեկնել Արամ Մելիքյանը՝ տրամադրելով անհրաժեշտ գումարի մի մասը։ Նա նաև դիմել է հանրությանը՝ կոչ անելով միանալ և աջակցել երեխայի բուժմանը։
«Յուրաքանչյուր ձեր ներդրում լինելու է ուղիղ ընտանիքին»,– նշել է նա։
Հայտնի է, որ Նորայրը պետք է տեղափոխվի Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ վիրահատությունը։
Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան կարևոր է համախմբվածությունն ու աջակցությունը, երբ խոսքը գնում է երեխայի առողջության մասին։

















