Եկեք աղոթենք․ ի՞նչ է պատահել Հրաչ Մուրադյանի կնոջ՝ Անաշեի հետ (տեսանյութ)

  • Jan 23, 2022

ArmLady.am-ը գրում է.

 

Հրաչ Մուրադյանի կինը ՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդին, ինստագրամի իր էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել․


«Այսօր եկեք աղոթենք այն բանի համար, որ մեր ընտանիքները ֆիզիկապես և մտավոր առողջ լինեն»։

 

Հիշեցնենք, որ Հրաչի ու Անաշեի առաջնեկը ծնվել է 2021թ. օգոստոսի 23-ին:
Ծնողները փոքրիկին անվանել են Միա:

Զույգն անկեղծ հարցազրույց էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, Հրաչն ամուսնացել է Անաշեի հետ, որպեսզի ԱՄՆ-ի քաղաքացիության հետ կապված իր թղթաբանական հարցերը կարգավորի:

Անաշեի խոսքով ՝ շատերը չէին հավատում իրենց անկեղծ սիրուն ՝ նշելով, որ իրենց ամուսնությունը պարզապես ձևական բնույթ է կրում։

«Նույնիսկ շատ մտերիմ մարդիկ են եղել, ր իմացել են ես հղի եմ, ու մենք երեխայի ենք սպասում, չեն շնորհավորել»,- պատմել է Անաշեն։

Վերջինս խոսքով, ինքը Հրաչի հետ ամուսնանալիս գիտեր, որ տարվա ընթացքում Հրաչը հաճախ է բացակայելու, քանի որ Հայաստանում նկարահանումներ պետք է իրականացնի, բայց դա իրենց չի խանգարում:

 

Հավելենք, որ Անաշեն իրանահայ է և մինչև Հրաչի հետ ամուսնանալն էլ ապրում էր ԱՄՆ-ում:

Մեկնաբանություն

Որոնում