Արմենչիկի որդու մեռոնահանի արարողությունը մկրտությունից հետո․տեսանյութ

Օրերս հայտնել էինք, որ տեղի է ունեցել երգիչ Արմենչիկի կրտսեր որդու՝ Ալեքսի մկրտության արարողությունը։
Արարողությանը հաջորդած խնջույքին մասնակցել էին շոուբիզնեսի մի շարք հայտնի դեմքեր, կատարումներով էին հանդես եկել Արկադի Դումիկյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սարո Թովմասյանը և այլք։ Սարոն անակնկալ էր արել՝ ելույթ ունենալով հայկական պարեր պարող աֆրիկացի երեխաների հետ։
Արմենչիկն էլ իր հերթին օրվա ընթացքում անակնկալ էր արել երգիչ Թաթուլ Ավոյանին՝ տոնական տորթով շնորհավորելով նրա տարեդարձը։
Հիմա՝ մկրտությունից հետո, տեղի է ունեցել Ալեքսի մեռոնահանի արարողությունը, որը, կարգի համաձայն, իրականացրել են կնքահայրն ու կնքամայրը։
Հոլովակը կարող եք դիտել այստեղ

















