Գոհար Ավետիսյանի շքեղ Look-երը՝ Հայաստանում. Starnews.am-ի բացառիկ անդրադարձը

Գեղեցկության ոլորտի ամենահայտնի հայ ներկայացուցիչներից մեկը՝ Գոհար Ավետիսյանը, կրկին Հայաստանում է և իր այցի ընթացքում արդեն հասցրել է գրավել հանրության ուշադրությունը իր շքեղ ու մանրակրկիտ մտածված look-երով։

Starnews.am-ը հետևել է Գոհարի look-երին և առանձնացրել ամենախոսուն դետալները։ Գոհարը նախընտրում է ընդգծված սիլուետներ, բարձրորակ գործվածքներ և ճիշտ ընտրված աքսեսուարներ։ Նրա շքեղ look-երը ընդգծվում են նուրբ գույների՝ բեժ, սպիտակ, սև և պաստելային երանգների միջոցով, որոնք առավել ընդգծում են նրա արտաքինի նրբությունը։

Գոհարի look-երը Հայաստանում ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ նա ոչ միայն հաջողակ բիզնես լեդի է և դիմահարդար, այլ նաև նորաձևության թրենդներ թելադրող կերպար։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև Գոհար Ավետիսյանի դիմահարդարումները, որոնք էլ ավելի ընդգծում են նրա գեղեցկությունն ու նրբագեղ կերպարը։ Նրա ցանկացած հրապարակում սոցիալական ցանցերում դառնում է ակտիվ քննարկումների թեմա, իսկ լուսանկարները՝ հազարավոր հավանումների են արժանանում։

Հայաստանյան այցի ընթացքում Գոհար Ավետիսյանը այցելել է նաև Հիսուսի արձանին։ Գոհարին այդ ընթացքում ուղեկցել է Գագիկ Ծառուկյանը։
Ստորև ներկայացնում ենք նրա լուսանկարներից մի քանիսը։