StarNews-ը արդեն տեղեկացրել է, որ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր հովհհանես Ղազարյանը սպասում են իրենց առաջնեկին։
Այս լուրը ուրախացրել է ինչպես զույգի հարազատներին և ընկերներին, այլ նաև նրանց երկրպագուներին։
Օրեր առաջ Էվելինան և Հովհաննեսը հայտնել են երեխայի սեռը՝ նրանք որդի են ունենալու։ Եվ´Էվելինան,և´ Հովհաննեսը այս մասին մի քանի հրապարակում են արել, իսկ դերասանուհին էլ հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում հայտնել է,թե ինչպես են անվանակոչելու իրենց որդուն։
«Էնքան շատ են էս հարցը տվել։ Դանիել է լինելու մեր տղայի անունը»,-Հետևորդի հարցին ի պատասխան նշել էր Էվելինան։