Հանգչիր խաղաղությամբ, եղբայր… Սուպեր Սաքոն ցավալի լուր է հայտնում

  • Mar 25, 2024

Գաղտնիք չէ, որ Ռեփեր Սուպեր Սաքոն շատ ակտիվ գործունեություն է ծավալում և՛ ԱՄՆ-ում, և՛ հայաստանում։Ռեփերն այժմ հայաստանում չէ: Նա այսօր իր ինստագրամյան էջում կիսվել է ցավալի լուրով: Հերթական կորուստն է եղել ռեփերի շրջապատում:

«Երբ մտածում ես, որ ավելի վատ բան չի կարող լինել»,- գրել է ռեփերը`հրապարակելով մահացած մտերիմի լուսանկարը:

Նշենք, որ 1 տարի առաջ Starnews-ը տեղեկացրել էր, որ դժբախտություն է տեղի ունեցել ռեփեր Սուպեր Սաքոյի ընտանիքում:

46 տարեկան հասակում մահացել էր երգչի եղբայրը` Տիգրան Բալասանյանը:

Սուպեր Սաքոյի եղբայրը մահացել էր ողբերգական ավտովթարի հետևանքով:

Սուպեր Սաքոն եղբոր անժամանակ մահը բավական ծանր է տանում: Նա հաճախ է այցելում եղբոր գերեզմանին և կադրեր հրապարակում, ինչը շատ անգամ հուզում է հետևորդներին:

Մեկնաբանություն

Որոնում