Եվա Բաղդասարյանի հուզիչ վերադարձը. դերասանուհին կիսվել է առաջին կադրերով

Դերասանուհի և մոդել Եվա Բաղդասարյանը, ով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում և արդեն օրինական քաղաքացի է, վերադարձել է հայրենիք՝ զարմացնելով իր երկրպագուներին նոր հրապարակումներով։ Հրապարակման կից նա գրել էր, որ 6 ամիս է ինչ չի եղել Հայաստանում, և վերադարձը դարձել է նրա համար կարևոր ու հուզիչ պահ։
Ինստագրամյան իր էջում Եվան հանրության հետ կիսվել է կյանքի այդ եզակի պահով․ տեսանյութում դերասանուհին երևում է նորածին փոքրիկի հետ, շրջապատված հարազատներով և շքեղ ծաղկեփնջերով։ Հրապարակմանը կից Եվան գրել է․ «Էս վիդեոն թող մնա…», ինչը նշանավորում է ստեղծված նոր հիշողության կարևորությունը և արտահայտում հուզմունքը՝ հայրենիքում վերադարձի համատեքստում։
Հանրությունը շտապել է մեկնաբանություններ թողնել՝ արտահայտելով իր ջերմ ու սիրալիր ողջույնները, և ընդգծելով, որ Եվայի վերադարձը երկար սպասված ու անմոռանալի պահ է դարձել երկրպագուների համար։
Տեսանյութը՝ այստեղ։


















