Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Զառա Արամյանի դստերը:
Նա և ամուսինը՝ Արտաշես Գասպարյանը, 2 երեխա ունեն՝ Էլենն ու Գուրգենը:
Հավելենք, որ Արտաշես Գասպարյանը առաջին ամուսնությունից որդի ունի, ով, ի դպ, իր ու Զառայի հարսանիքի ազապ բաշին է եղել:
Էլեն Գասպարյանը հաղորդավարուհի է: Այժմ աշխատում է «Նուռ» հեռուստաընկերությունում:
Էլենի խոսքով՝ Զառա Արամյանի դուստրը լիենելն իր համար միշտ պարտավորեցնող է եղել, սակայն երբեք այդ փաստից չի օգտվել.
«Չեմ ցանկացել, որ նոր ծանոթության շրջանում առաջին կարծիքը կազմեն ինչ է, թե ես «աստղի դուստր» եմ, դրա համար ես ինքս երբեք չեմ ասել, թե ով է իմ մայրը, որպեսզի ինձ ճանաչեն որպես անհատ, իսկ հետո ժամանակի հետ իմացել են և բնականաբար հաճելի զարմացել…
Հանդիպել եմ մի այսպիսի մտածելակերպի, որ աստղի երեխան պարտադիր «մեծամիտ» է, փորձում եմ ամեն ձև կոտրել այդ կարծրատիպը»,- մի առիթով խոստովանել է Էլենը:
«Մայրս ինձ մանկուց եղել է նաև ընկերուհի, իսկ հիմա արդեն կոլեգա, ուսուցիչ, խորհրդատու, ով տալիս է շատ ճիշտ և առողջ արձագանք, այնուհետև խորհուրդներ, որոնց ես ձգտում եմ հետևել ամենայն պատասխանատվությամբ»: