Պաշտում եմ Հայաստանը, այն իմ նախնիների հայրենիքն է… Ֆիլիպ Կիրկորովի անկեղծ խոստովանությունն ու ջերմ էմոցիաները

  • Aug 26, 2024

«Նոր ալիք 2024» միջազգային երգի մրցույթի հաղթող Հայաստանի ներկայացուցիչ 27-ամյա Անահիտ Հակոբյանը Սոչիում կայացած երեք մրցութային օրերի արդյունքներով ստացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականը՝ 222 միավոր։


Երրորդ օրը նա կատարեց կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի «Իմ ճանապարհը» ստեղծագործությունը։ ժյուրիի անդամներից Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթը անվանեց փայլուն, վիրտուոզ, ոճային, ազնվական և մաքուր։

«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, իհարկե, երկրպագում եմ այս երկիրը և այն կատարողներին, ովքեր միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը», – ասել է նա:
Կիրկորովը նշել է, որ Հակոբյանը հիանալի  ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, տաղանդավոր Հայաստանը։

Մեկնաբանություն

Որոնում