«Կիսատություն կա էս ամենում…»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ խոսքերը՝ Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական իր էջում հուզիչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանին։

Նազենին հիշել է դերասանի հետ իրենց համատեղ աշխատանքը՝ պատմելով, որ առաջին անգամ բեմում հանդիպել են Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ներկայացման ժամանակ, ապա միասին նկարահանվել են նաև «Նինոս» և «Գարեգին Նժդեհ» նախագծերում։

«Տյուշին Հայաստան հետ բերեց Մազմանյան Արմենը՝ կուրսղեկս…2003- ին սկսել էր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», ու ամբողջ Հայաստանի աստղաբույլն էր՝4 սերունդ: Տյուշը Զագորեցկին էր…ես՝ Սոֆյա Ֆամուսովան… 23 էի ընդամենը, նա արդեն 44)), երբ խաղացինք (2005թ), ասում էր, որ դեղնականաչ աչքերով մարդիկ տարբերվում են…ու Սունդուկյանի բեմում փորձերի արանքում տարբեր բաներից էինք խորանում… հետո իմ ՆԻՆՈՍՆ էր Տյուշը՝ 2007-ին, տիրական և ուժեղ, ես նրա Շամիրամը, հետո… Գարեգին Նժդեհն էր… ես՝ Էլեն անունով կիսաֆրանսուհի հայ… որի կյանքը փոխվում է՝ Նժդեհին հանդիպելուց հետո: Տյուշը միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր… 2013- ին հիշում եմ, ոնց էին մեմ սարքել նրա «ես Գարեգին Նժդեհն եմ» կտորը, որն իրականում ցավի ու ապրածի մռնչյունն էր… պատմական անարդարության ու հայերին բան հասկացնելու խեղդված բարկությունը…. հիշում եմ ՀԵՏՈՆ, երբ անարգանքի սյանը գամեցին ուրիշ դերի համար(թշնամու դեր էր), որը ոմանց քիմքին հարիր չէր էն ժամանակ, իսկ հիմա….. Տյուշը միշտ աշխատում էր, պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա… չուներ Մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ: Հա աշխատում էր… անդադար հուլիսյան էր, հուլիսի 17- ին կբոլորեր 65- ը, շատ, ՇԱՏ երիտասարդ գնաց (( կիսատություն կա էս ամենում… անարդար կիսատություն: Լույսերի արքայության մեջ փայլես սիրուն Հոգովդ, Եղբա՜յր»։