Արցախյան ռմբակnծության ժամանակ ծպտուն չհանած Օկսի Ավդալյանը, շունչը պահած սպասում էր՝արցախցիները տեղավորվեն, որ էջը գովազդի շուկայի վերածի

  • Oct 07, 2023

Սեպտեմբերի 19-ին կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն ռազմական գործողություններ էր սկսել Արցախի նկատմամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ ու ծանր հրետանի։ Ադրբեջանը օրեր շարունակ շարունակում է իր ոտնձգությունները Արցախի նկատմամբ։

Սա ողբերգություն էր ողջ հայերի համար, սա նոր ցեղասպանություն էր։ Արցախն այլևս մերը չէ․․․

Հայ հայտնիներից շատերը ողջ ընթացքում փորձում էին իրենց օտարերկրյա հետևորդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում մեր երկրում: Նրանցից շատերը միացել են կամավորական աշխատանքներին, սնունդ, հագուստ, անհրաժեշտ իրեր, որոշներն անգամ բնակարանով են օգնում արցախահայերին։

StarNews-ը խոսել էր երգչուհի Օկսի Ավդալյանի մասին, ով, օրինակ, ունենալով 270.000 հետևորդ, հարկ չէր համարում ամեն օր խոսել այս մասին, հրապարակել ցեղասպանության կադրերն ու հայի ձայնը, հայերի կոտորածը լսելի դարձնել: Միայն մեր հրապարակումից, և ռմբակոծությունից  1 շաբաթ անց, երգչուհին որոշեց, որ ճիշտ ժամանակն է <<կես բերան>> մի գրառման, որ հետո չասեն, թե օկսին լուռ էր։ Եվ ահա, երբ անչափահաս, մանկահասակ երեխաների մահից չի անցել 20 օր, երբ շատ արցախցիներ դեռ դրսում են քնում, գլամուր կյանքի սիրահար Օկսին մեկ ոտքերն է նկարում ի ցույց աշխարհի, մեկ իր գլամուրային լուքերը հրապարակում։

Սակայն այս ամենից զատ, երգչուհին երեկ որոշել է իր ինստագրամյան սթորին վերածել գովազդային շուկայի, սակայն այստեղ ևս երգչուհին չի հասկանում՝ինչ է անում, այն որ մի քանի օր ընդամենը չի կարողացել բարտերի պատվերներ անել, այսօր երգչուհին որոշել է << գլխառադ>> անել, օրինակ՝ իրար հետևից 7 դիմահարդարի է գովազդում, 8 վարսահարդարի, 5 խանութի և կոսմետոլոգների։

Օկսի ջան, երանի կյանքն այնքան թեթև լիներ, ինչպես քո սթորիները, որտեղ ալարում էիր ընդամենը օրեր առաջ հայի  ցեղասպանության մասին խոսել, իսկ այսօր՝ ի լուր աշխարհի, շնորհակալություն ես անում ու պատոմւմ դիմահարդարներիդ, եղունգ սարքողներիդ մասին, մի բան էլ՝ նրանց սալոնները քո 2-րդ տունը անվանում։ գուցե հայրենիքիդ մասին լռելուց, քո տունը չանվանելուց բացի, լռես նաև ինչ էր սալոնների մասին, որոնք մի քանի կոպեկի ծառայություն են մատուցում քեզ։

Ստորև երգչուհու բարտերային մի քանի հրապարակումը (ամբողջը տեղադրել անհնար էր)

Մեկնաբանություն

Որոնում