Քшղցկեղով հիվանդ կինը նվագում է Արմենչիկի և Քրիստինե Պեպելյանի երգն ու գումար խնդրում. հուզիչ տեսանյութ

  • Mar 15, 2024

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան էջում ներկայացրել է տեսանյութ, որտեղ մի կին նվագում է տարիներ առաջ ամենահիթային երգերից մեկը`իր և Արմենչիկի «Ինչու» երգն ու այդպես գումար հավաքում:

Կինը իր մոտ դրված գրության մեջ ասում է, որ քաղցկեղով հիվանդ է,և այդ է պատճառը իր`գումար հավաքելու:

Քրիստինեն տարածել է տեսանյութն ու նշել, որ թեպետ այն վաղեմություն ունեցող տեսանյութ է, այնուամենայնիվ ինքը լիահույս է, որ այս կինը առողջ է:

Երգչուհու խոսքով`ջութակահարուհին հավանաբար հայ չէ:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Մեկնաբանություն

Որոնում