Իրինա Թովմասյանը նշում է ծննդյան տարեդարձը․ հուզիչ շնորհավորանք՝ դստեր կողմից

Այսօր Իրինա Թովմասյանի ծննդյան տարեդարձն է։ Այդ առիթով նա սոցցանցերում հրապարակել է ջերմ ու հուզիչ հոլովակ, որտեղ նրա դուստրը շնորհավորում է մայրիկի ծնունդը՝ ժպիտ ու հույզեր փոխանցելով հետևորդներին։
Հոլովակին կից Իրինան գրել է անկեղծ ու զգացմունքային խոսքեր՝ նշելով, որ սա իր ամենասիրելի օրերից մեկն է։ Նա ընդգծել է, որ անսահման երջանիկ է հենց այս պահին՝ ապրած յուրաքանչյուր պահի, իր ձագուկների, ընտանիքի, սիրելի Դավիթի ու ընկերների կողքին լինելու համար։
«Երջանիկ եմ իմ հայրենիքում,
իմ աշխատանքում,
իմ ներաշխարհում,
ու երանի ինձ, որ ապրում եմ հենց այն կյանքում, որում ես կամ… հենց այս պահին»,– գրել է նա։
Իրինա Թովմասյանի հրապարակումը կարճ ժամանակում ստացել է բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ ու շնորհավորանքներ՝ լցված սիրով և բարեմաղթանքներով:


















