Հանրայինի շուրջ աղմուկը շարունակվում է․ Ովքեր և ինչու են հեռացել հեռուստաընկերությունից․ Բացառիկ

Վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերության շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Հանրային դաշտում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ մի շարք հայտնի դեմքեր, որոնք ունեն մեծ լսարան և հանրային աջակցություն, հրաժարվում են աշխատել հեռուստաընկերությունում։

Այդ անունների թվում են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ 2020 թվականից գտնվում է Հանրայինի «սև ցուցակում»։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ազդեցություն ու կարող են կարծիք ձևավորել, հաճախ դառնում են անհարմար համակարգի համար։

Նազենին նաև նշել էր, որ դեռ 2012 թվականից է դադարեցրել իր աշխատանքը Հանրայինում՝ ընդգծելով, որ տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում, սակայն ինքը կարևորում է խոսքի ազատությունը։

Իր հերթին Խորեն Լևոնյանը ևս վերջերս խոսել է Հանրայինից հեռանալու մասին՝ նշելով, որ հրաժարվել է ծաղրել գուսաններին։

Մի քանի շաբաթ առաջ հեռանալու մասին հայտարարեց նաև Լուսինե Թովմասյանը։ Նա սոցիալական էջերում կատարած գրառմամբ նշել էր, որ պատճառը աշխարհահռչակ դաշնակահար Lang Lang-ի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ իրականացված հարցազրույցի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

Թե ովքեր դեռ կհեռանան Հանրային հեռուստաընկերությունից և որքան կշարունակվեն այս քննարկումները, առայժմ մնում է միայն ենթադրությունների դաշտում։