Որքան է մեծացել և ում է նման Շուշաննա Թովմասյանի դուստրը. բացառիկ լուսանկար

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ կադրերով, կրկին հրապարակում է արել իր դստեր՝ Էտնայի մասնակցությամբ։ Փոքրիկը նրա երրորդ զավակն է՝ երկու եղբայրներից հետո, և արդեն հասցրել է դառնալ մայրիկի էջի ամենասիրելի հերոսուհիներից մեկը։
Էտնան շատ է նման մայրիկին՝ նույն արտահայտիչ աչքերն ու քնքուշ դիմագծերը։

Շուշաննան ավելի վաղ դստեր լուսանկարներին կից գրել էր հուզիչ տողեր․
«Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր։ Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա»։

Դերասանուհին նաև շնորհակալություն էր հայտնել իր հետևորդներին՝ նշելով․
«Սիրելի ընկերներ և հետևորդներ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում ինձ հետ էիք։ Թող գալիք տարին բացի նոր դռներ, բերի նոր ձեռքբերումներ, մեծ երջանկություններ և հաջողություններ։ Թող յուրաքանչյուր օր լինի լույսով, սիրով ու օրհնությամբ լի»։
Ընտանեկան ջերմությունն ու մայրական սերը կրկին հուզել են նրա հետևորդներին, որոնք մեկնաբանություններում շտապել են շնորհավորել և բարեմաղթանքներ հղել փոքրիկ Էտնային:


















