Ձեր գովազդն այստեղ

Ով է Անդրեի առաջին կինը… Բացառիկ մանրամասներ

  • Dec 26, 2024

Երգիչ Անդրեն չնայած՝ իր երկար տարիների ակտիվ գործունեությանը, միշտ փորձել է հանրության քննարկումներից դուրս պահել անձնական կյանքը, սակայն դա այդքան էլ չի ստացվել։ 

Արդեն մի քանի օր է, ինչ StarNews-ը բացառիկ կերպով հայտնել է Անդրեի ամուսնալուծության մասին լուրը։ Նշենք, որ Անին Անդրեի երկրորդ կինն էր։ 

Ամեն բան թերևս սկսվել էր 2018 թվականին, երբ Անդրեն արդեն բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։  Նա մի օր ինստագրամյան հարթակում ներկայացրեց լուսանկարներ իր հարսանիքից, իսկ մեկնաբանություններից պարզ դարձավ, որ լուրը անակնկալ էր նաև երգչի ընկերների համար։

Անդրեի սիրելին իսկական գեղեցկուհի էր՝ հայտնի է, որ նրա անունը Արուս է և նա ԱՄՆ-ում  ազդեցիկ գործարարներից մեկի դուստրն է։ Դե իսկ բաժանության մասին Անդրեն այդպես էլ չհայտնեց. դա պարզ դարձավ, երբ երգիչը իր երկրպագուներին հայտնեց իր և Անիի հարաբերությունների մասին։

Մեկնաբանություն

Որոնում