Կուլիսային ինտրիգների վարպետները. Ինչո՞ւ են շոու-բիզնեսի «հին» դեմքերը որոշել դառնալ նոր սերնդի դատավորները

Հայկական շոու-բիզնեսում կան դեմքեր, որոնք տասնամյակներ շարունակ գտնվելով կուլիսներում կամ էկրանների մյուս կողմում, սովորել են կառավարել հանրային կարծիքը սկանդալների միջոցով։ Երգահան Մարինա Թագակչյանը և հաղորդավար Տիգրան Հարությունյանը նորեկներ չեն. նրանք այս ոլորտի «հին գայլերն» են, ովքեր լավ գիտեն՝ երբ է պետք բացել «փակագծերը» սեփական անձի շուրջ հերթական աղմուկն ապահովելու համար։

Մարինան ու իր վաղեմի գործընկեր Տիգրան Հարությունյանը, ստանձնել են ոլորտի դատավորների դերը։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս երկարամյա գործունեությունը նրանց տալիս է իրավունք քննադատելու նոր սերնդին, թե՞ սա պարզապես փորձ է՝ չմոռացվելու և «հին» կադրերի արդիականությունը պահելու համար։

Նրանց թիրախում հայտնված բլոգերներն ու աստղերը հաճախ դառնում են ընդամենը գործիք այս զույգի ձեռքում։ Քննադատելով ուրիշների «հետույք բացելը» կամ անմակարդակ խոսքը՝ նրանք հմտորեն շեղում են ուշադրությունը սեփական ստեղծագործական դադարից։ Լինելով ոլորտի հին խաղացողներ՝ նրանք հասկանում են, որ պրովոկացիան ամենավաճառվող ապրանքն է։ Եթե չկան նոր նախագծեր, որոնք կցնցեն շուկան, ուրեմն պետք է ցնցել հանրությանը՝ «բացահայտելով» ուրիշների կեղծիքը։

Մարինայի և Տիգրանի հեռուստատեսային ու սոցցանցային ակտիվությունը հուշում է, որ նրանց ախորժակը միայն մեծանում է։ Դառնալով հաղորդավարներ ու քննադատներ՝ նրանք փորձում են վերահսկել շոու-բիզնեսի անցուդարձը։
Մի բան հստակ է. քանի դեռ կան սկանդալներ, այս «հին» դեմքերը միշտ կլինեն ուշադրության կենտրոնում՝ ստիպելով բոլորին խոսել իրենց մասին։