«Ուշադրության պակաս ունի, իրենց քննադատողներին էլ «nջիլ ա» անվանում… Տաթև Արցախի պատասխանը Աննա Հակոբյանին

MediaHub-ի եթերում Արթուր Հայրապետյանը զրուցել է հանրային գործիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ՝ Տաթև Արցախի հետ։
StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց հետաքրքիր դրվագները։
Արթուրի դիտարկմանը, թե վերջին շրջանում Աննա Հակոբյանը աջ ու ձախ սկսել է բոլորին վիրավորել և հարցին՝ ի՞նչ կա այս կնոջ մտքին ու ու՞ր է նա փորձում հասնել հանրությանը վիրավորելով, Տաթևը պատասխանեց հետևյալ կերպ.
«Աննա Հակոբյանի պարագայում, առհասարակ՝ նրանց ընտանիքի, շրջապատի պարագայում, պիտի որ սովորած լինեինք տարօրինակությունների։
Ազգատյացություն արեցին, հայրենատյացություն արեցին ստատուսն ինչ ա, որ սպասելի չլիներ ՝ համենայնդեպս իմ պարագայում։
Թե ի՞նչու է նա արել՝ նախ բացումը ինձանից չի սկսել, դրանից առաջ անդրադարձել էր երիտասարդի, լրագրողներին էր թիրախավորել, խմբագրություններին և այլն։
Տեսա, որ նաև ինձ ա անրադարձել ։
Ասում է 44-օրյա պատերազմից հետո մեզ վատաբանողներին, քննադատողներին «nջիլ» ենք անվանում։
Փաստորեն նրանք մինչ այս ոչ թե փորձել են հասկանալ՝ ի՞նչու են քննադատում իրենց՝ էդքան պատերազմը պարտվելուց հետո, կապիտուլացիայի գնալուց հետո, հայրենիք կորցնելուց հետո, միգուցե նորմալ է , որ իրենց քննադատում են։
Ոչ թե նստել են, որ հասկանան՝ ինչ է կատարվում երկրում այդ պարապ , առանց զագսի թուղթ ամուսինները, կամ ոչ պարապ…
ու սկսել ա էդ ձևով գրառումներ անել ։
Պարզապես որոշել ա ինչ-որ բան անել, ուշադրության պակաս ունի, աուդիտորյան ա կրճատվել կամ ուզում ա նմանվել TikTok-յան բլոգերներին՝ այլանդակ
կերպարներին ու իրանց բառամթերքն ա օգտագործում։
Ինչ ուզումա անի, եթե նա էդ ստատուսը չունենար՝ ցավոք սրտի, նույնիսկ չէր էլ կարելի նրա նմանին անրադառնալ։ Օրինակ ես չէի անրադառնա»։