Արվե՞ստ է սա, թե՞… Ինչ է հասկանում Վիկա Մարտիրոսյանը նմանատիպ շարժումներ անելով և ամբողջ մարմինը ցնցելով

  • Mar 14, 2024

StarNews-ը մշտապես հետևում է հայ հայտնիների գործունեությանն, իրենց էջերում արվող հրապարակումներին և փորձում ներկայացնել այս ամենն իր ընթերցողներին:

Թերևս առաջին անգամը չէ, որ նկատել ենք և ցանկանում ենք խոսել այս մասին, այնուամենայնիվ այսօր հասունացել է պահը:

Պարուհի Վիկա Մարտիրոսյանին գիտեն բոլորը, շատ մարդիկ նախընտրում են իրենց երեխաներին պարարվեստի հարցում կրթություն փոխանցի հենց ինքը, բայց երբ մի պահ հետևում ես այն հրապարակումներին ու շարժումներին, որն անում է Վիկան, ակամայից հարց է ծագում`արվե՞ստ է սա, թե՞ ինչ, ամբողջ մարմինն անկանոն, անդադար շարժելն, արդյոք ուսուցումն է  այն գեղեցիկ արվեստի, որը ամենասիրվածն ու ամենանախընտրելին է այսօր Հայաստանում:

Հետաքրքիրն այն է, որ Վիկան տարիներ առաջ ուներ մեծ թիմ, մենք պատմել ենք այդ թիմի փլուզման մասին, և այդ աղջիկներն, ովքեր այսօր հեռացել են Վիկայից, ունեն իրենց ստուդիաները, իրենք նույնպես, նույն շարժումներն են անում ու նույն «արվեստը» կրթում փոքրիկներին:

Մեզ մնում է միայն տվյալ թեմայի վերաբերյալ աֆորիզմ հորինել`«Ամբողջ մարմնովդ ցնցվիր`հաջողություն կգրանցես»։

Մեկնաբանություն

Որոնում