Տոնական «Հենց այնպես»-ում Մանե Գրիգորյանի հյուրերն էին Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը, որի ժամանակ հարց հնչեց` Սոնան և Գարիկը 10 տարվա միասին աշխատելու ընթացքում ունեցե՞լ են արդյոք վեճեր։
Սոնա պատասխանեց.
«Երկու անգամ եղել է»։
Գարիկն ասաց.
«Հսկայական ֆինանսական հոսքը մեր կյանքում բերում է թմրանյութերի չարաշահման, տարատեսակ դիսպանսերներում ամիսներ անցկացնելուն գործ չանելուն,սթրեսի»։
Իհարկե պատասխանն ամբողջությամբ հումոր էր։
Նշենք, որ ժամանակ առ ժամանակ համացանցում քննարկվում էր երաժշտական զույգի`այլևս միասին հանդես չգալը, նրանց միջև առկա ֆինանսական խնդիրներն ու այլևս առանձին ներկայանալու որոշումը: