Ինձ հետ էլ է պատահում. Լյուսի Հայրապետյանը`բալիկի սպասելու մասին

  • Nov 06, 2023

Մոդել Լյուսի Հայրապետյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ լուսանկարներով ու դրանց կից արված անկեղծ գրառումներով։

Լյուսի Հայրապետյանը ինստագրամյան իր էջում հետևորդների հետ մշտապես կիսվում է իր հետ կապված նորություններով ու առօրյայի մանրամասներով։

Այս անգամ մոդելը հրապարակել է իրեն ուղղված նամակագրությունը, որտեղ հետաքրքրվել են`արդյոք Լյուսին հղի է.

Մոդելը, ինչպես միշտ, հումորային պատասխան է տվել, որը ներկայացնում ենք ստորև.

Նշենք, որ ավելի վաղ Լյուսին խոստովանել էր.

«Սիրո ու ընտանիք կազմելու հարցում չեմ շտապում, բալիկ ունենալու մասին արդեն մտածում եմ։ Բայց պայմանների, համապատասխան արական կողմի ու նախադրյալների մասին դեռ չեմ հասցրել մտածել։ Ինչ ճիշտն ա ճիշտը։ Ծիծաղելի է. Սովորաբար հակառակն է լինում»,- գրել էր Լյուսին:

Մեկնաբանություն

Որոնում