«Փոխանակ աչքերիդ մեջ նայեն՝ մարմնիդ են նայում».«Միսս աշխարհ 2019»-ի անկեղծ խոստովանությունը

«Yelaket»-ի #commentstory հաղորդաշարին հյուրընկալվել էր «Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանը։
Starnews.am –ը հետևեց զրույցին։
Լիանա Ոսկերչյանը պատմեց իր կյանքի ծանր շրջանի և այդ փուլը պատվով հաղթահարելումասին։ Մոդելը նշեց, որ իր մաշկը աձանձնահատկություն ունի և դրա վրա կան գունաբացված հատվածներ։ Խոսելով բարդույթների և սկբնական փուլի մասին Լիանան նշեց.
«Չկա հստակ պատասխան՝ կկանգնի պրոցեսը, կշատանա, կանցնի թե ոչ։
Ամեն մարդու մոտ տարբեր կերպ կարող է դրսևորվել խնդիրը՝ ինձ մոտ ակտիվ կերպով շատանում են սպիտակ հատվածները։
Դու այդ պահին հասկանում ես, որ քո հետ մի բան ա տեղի ունեցել, որի պատասխանը դու չունես ու բախվում ես հասարակության ճնշմանը։ Ամեն անգամ փողոց ես դուրս գալիս ու մարդիկ քեզ հետ խոսելիս փոխանակ աչքերիդ մեջ նայեն ուսումնասիրում են մարմնիդ վրայի բծերը։ Մարդուն մի փոքր մոտ ես կանգնում ինքը փորձում ա խոսափել քեզ դիպչելուց , որովհետև մտածում ա վարակիչ հիվանդությունա։
Ես գնացել եմ գեղեցկության մրցույթի և ունեի հստակ ասելիք ու նպատակ։
Հասունացման տարիքում ինձ մոտ առաջ եկավ վիտիլիգո։ Անցումային տարիքն էր՝ 16-17 տարեկան էի և շատ ավելի խոցելի։
Բախվեցի հասարակության ճնշմանը տարբեր կարծիքներին ու դա ինձ խանգարեց ընդունելինձ էնպիսին ինչպիսին ես կամ։
Էդ ամեն ինչը ինքս հաղթահարելով գեղեցկության մրցույթում ուզում էի խոսել էդ մասին։ Ես հաղթել եմ գեղեցկության մրցույթում՝ լինելով տարբերվող, լինելով էդ ստանդարտներից դուրսև ունենալով վիտիլիգո»։