Դերասանուհի Լիլի Կարապետյանը բացահայտել է սպասվող երեխայի սեռը

Դերասանուհի Լիլի Կարապետյանը, ով ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» հեռուստասերիալում Լիլիթի կերպարը մարմնավորելով, օրերս ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ։

Վերջերս դերասանուհին հրապարակում էր արել, որտեղ երևում էր նրա կլորիկ փորիկը՝ փաստորեն հայտնելով, որ երեխայի է սպասում։

Այս օրերին Լիլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որտեղ նրանք իրենց ձեռքերում պահում են փոքրիկ երեխայի հագուստ։ Հրապարակմանը կից դերասանուհին տեղադրել է կապույտ սրտիկ, ինչով էլ ակնարկել է սպասվող փոքրիկի սեռը։ Այսպիսով, զույգը տղա երեխայի է սպասում։

Լիլի Կարապետյանի հրապարակումը ջերմ արձագանք է ստացել սոցցանցերում․ հետևորդները և գործընկերները շտապել են շնորհավորել դերասանուհուն ու նրա ընտանիքին՝ մաղթելով առողջություն և երջանկություն։