Առանց արցունքների չեք կարող կարդալ Ռոզա Դավթյանի հրապարակումը` մահացած հոր մասին

  • Sep 13, 2023

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Կարճ ժամանակահատվածում գեղեղկուհի դերասանուհին կարողացավ մեծ հայտնություն և սեր ձեռք բերել հանրության շրջանում:

Գաղտնիք չէ, որ Ռոզայի հայրը մահացել է: Դերասանուհին ամեն անգամ այս մասին խոսելիս չի կարողանում թաքցնել իր արցունքները:

Մեկ անգամ նա պատմել է իր հայրիկի մահվան մասին`նշելով հետևյալը.

«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»:

Եվ ահա դերասանուհին կրկին լուսահոգի հոր լուսանկարն է հրապարակել`գրելով հետևյալը.

«Ապրել մի ամբողջ կյանք ու չզգալ ներկայությունդ»:

Նշենք, որ դերասանուհու հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն է, ով Ռոզային հոր մահից հետո շատ է օգնել և նրա կյանքում մեծ դեր ունի:

Մեկնաբանություն

Որոնում