Ազդեց վրաս, դրանից հետո էլ ոչ մի բանից չեմ ցնցվել. Դավիթ Հակոբյանի անկեղծ խոստովանությունը

  • Nov 21, 2024

«3-րդ մուտք»-ում դերասան,բեմադրիչ Դավիթ Հակոբյանն էր։

StarNews -ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսվեց նաև տաղանդի մասին.

«Աշխարհում չկա մարդ ,որ տաղանդ չունենա։ Աստված մեզ ստեղծել է իր նմանությամբ և իր պատկերով: Աստված միանգամից  չի ասել` դու ինչ պիտի դառնաս, դա դու ես որոշում։ Աշխարհում շատ վախենում եմ, նույնիսկ տոկոս ասել, այդ բարձր թիվը չի զբաղվում նրանով, ինչի համար իրենք ծնվել են։ Շատ քչերն են զբաղվում նրանով, ինչի համար իրենք հաստատ ծնվել են։ Երբեմն մարդուն թվում է ,թե ինքը շատ ուզում է ասենք օպերատոր լինել ,բայց մեկ էլ տեսնում ես սխալվում է՝ ինքը օպերատոր չէր, իր տեղը չի։ Այստեղ խնդիրը մանկավարժության մեջ է։ Մանկավարժը պետք է կարողանա միջավայր ստեղծել երեխայի շնորհը բացահայտելու։ Դրա համար ասում եմ ամենաբարդը մանկավարժի մասնագիտությունն է, նաև ամենանանշնորհակալը։ Ամոթ է որպես մանկավարժ աշխատավարձիս չափն ասեմ։Ինձ համար չէ ամոթ,երկրիս համար է ամոթ»։

Պատերազմների մասին խոսելիս դերասանը փաստեց.

«Մարդը ստեղծվել է, պատերազմը ստեղծվել է նրան զուգահեռ ու դեռ չի ավարտվել։ Պատերազմն  էլ երկու երես ունի։ Բնության մեջ էլ միշտ պատերազմ է ՝ գիշատիչն ուտում է խոտակերին, խոտակերը՝ ուտում է խոտը, բայց քանի տասնյակ հազարավոր տարիներ են անցել ոչ՛ խոտն է պակասել, ոչ՛ խոտակերը, ոչ՛ գիշատիչը։ Ինչու՞ ,որովհետև նրանք բոլորը բնության մեջ որակավորումով ասված անասուն մասը ինքնաբավ է։ Վագրը կամ գայլը երբեք հաճույքի համար որս չի անում, մարդն անում է: Ռեստորաններում տեսեք ինչ՞ է կատարվում, այդքանն ուտելու՞ ես, որ պատվիրել ես, չէ՛։ Հատկապես Հայաստանում շատ կտրուկ երևում  է դա ՝անհոգության մի այլանդակ դարաշրջան։ Մարդիկ այս ինչ անհոգ են»։

Եղել են արդյոք դերասանի կյանքում դեպքեր,որ ինչ-որ անհաջողությունից հետո մտածել է միգուցե էլ չարժի փորձել։ Դավիթ Հակոբյանն ասաց.

«Ամեն օր են լինում։Այ այսօր գնացի դասի, ուսանողներիս մեծ մասը չկային։ Եթե ես հիմա խորանամ այս մտքի վրա, հիմա պիտի դուրս գամ համալսարանից»։

Դավիթ Հակոբյանը պատմում է` ինչու՞ է խզել կապն ընկերոջ հետ։

«Մի ամիս չկար, գնաց Ռուսաստան, մեկ էլ զանգում է ինձ և ասում` «привет братан как там ты»։ Դպրոցում կարգին ռուսերեն չէր կարողանում սովորել, սա ե՞րբ դարձավ բրատան, ե՞րբ պրիվետ»։

Հաղորդման վերջում հնչեցին հարցեր, որոնք ենթադրում են կարճ պատասխաններ։

Ամենաբարդ  խնդիրը, որի շուրջ աշխատում  եք վերջին շրջանում։

Թույլ տվեք հարցին չպատասխանել։ Ինձ համար շատ ցավոտ է:

Անցյալում ի՞նչը կփոխեիք:

Ոչինչ, քանի որ գիտակցում եմ`ի վիճակի չեմ։ Եթե հիմարություն պիտի անեմ, մեկ է անելու եմ նույն ձևի:

Ափսոսանքի զգացողություն ունենում ե՞ք:

Դա շարտ բազմաշերտ բառ է,ոչ՛:

Ամեանազդեցիկ տեսարանը:

Ազդեց վրաս, երբ տերևաթափ եղավ, ուշադիր չէի նայել այդ կողմերին, հանկարծ տեսա, որ Եռաբլուրի դրոշներն արդեն ճանապարհին են հասնում։ Դրանից հետո էլ ոչ մի բանից չեմ ցնցվել»։

Մեկնաբանություն

Որոնում