«Բեմը ինձ բուժեց վերջնական․ վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել»․ Հրանտ Թոխատյանը՝ հիվանդության բուժման ընթացքի ու ապաքինման մասին

Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Հրանտ Թոխատյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել։ Բուժման նպատակով արտիստը մեկնել էր ԱՄՆ։ Օրերս, խոսելով բուժման ընթացքի ու հետագա ապաքինման մասին, Թոխատյանը նշել էր․

«Բեմը ինձ բուժեց վերջնական։ Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին, իմ մեջքին կանգնած էին, ինձնով զբաղվում էին, թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև այն վիճակն էր, որ պետք էր նրանց մասնակցությունը և ես որոշակի ժամանակով մեկնեցի ԱՄՆ՝ բուժումը ստանալու, բայց վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել ու մինչև հիմա շարունակում են իմ կողքին մնալ, իմ մեջքին մնալ, որ ես ինձ լավ զգամ, բայց վերջնական բուժումը ինձ տվեց բեմը։ Ես օր առաջ ուզում էր բեմ բարձրանալ, շատ դժվար էր։ Արամս էլ էր դա տեսնում, Արթուր Սահակյանն էր տեսնում։ Սամվելին Թոփալյան ես ուղղակի ծափահարում եմ, որովհետև՝ ոնց ինքը խաղաց այդ դերը և ոնց ինձ թիկունք եղավ՝ մեծ բան էր»,- ասել էր Թոխատյանը։