Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում, տեղի է ունեցել հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ են մեկնել մի շարք արտիստներ:
Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատրաստվել օրվան. հատուկ արտիստների համար կարված զգեստներ, շքեղ ու էլեգանտ կերպարներ ու այս ամենը` հայկական շոուբիզնեսի մի շարք արտիստների կատարմամբ։
Երեկոյին Նազենի Հովհաննիսյանը ներկայացել է երկու կերպարով, որոնցից մեկը մյուսից էլ ավելի շեղ ու յուրօրինակ է եղել: Նազենին փայլել է բեմում նաև իր շքեղ դիմահարդարումով: