StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։ Ըստ սկզբնաղբյուրի՝ ավտոմեքենան պատկանում է դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին:
Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր հետ ջերմ տեսանյութ՝ կից գրելով Լուսեին նվիրված տողեր։
Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերն էլ հրապարակել էր լուսանկարներ Փարիզից, որոնց կից գրել է. «Դարեր են անցել, բայց մինչ այսօր Փարիզը համարվում է ռոմանտիկ սիրո քաղաք: Այստեղ ուզում ես սիրել ու ճախրել: Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը՝ Հաղթական կամարը. Շառլ դը Գոլ հրապարակ»:
Նոր լուսանկարներ էր հրապարակել նաև դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով այս շրջանում նկարահանվում է հեռուստասերիալներիզ մեկում, ինչպես նաև՝ զբաղվածություն ունի Կամերային թատրոնում։
33-ամյա Զիվերտը ինստագրամում երկրպագուներին ուղղված կոչ է հրապարակել, որում հայտնում է, որ լքում է բեմը առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Նրա խոսքով, վերջին մեկուկես տարին ինքը ելույթ է ունեցել ցավազրկողներ ընդունելու շնորհիվ, և վերջին կետը Կալինինգրադում կայացած համերգն էր. բժիշկներն իրեն արգելել են ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։