Ձեր գովազդն այստեղ

Հուզիչ կադրեր. Արամ Մելիքյանի կինը հղի է

  • Mar 05, 2024

Հաղորդավար եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ՝ Լիլիթի ընտանիքում համալրում կլինի: Լիլիթը հղի է, ինչի մասին ընտանիքին հայտնել է անակնկալ կերպով: Երեխաները անակնկալից անչափ հուզվում են:

«Տերը երբեք անպատասխան չի թողնում իր զավակների աղաղակը: Մեր լավագույն նվերը ճանապարհին է»,- ինստագրամյան էջում հայտնել է ընտանիքը:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնել էինք, որ  Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել: 17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում:

Հարցազրույցներից մեկի ընթացքում Արամը պատմել էր, որ կնոջ երազանքն է եղել երեխաներ որդեգրելը, և այն ի կատար են ածել բավականին երկար մտածելուց հետո:

Այսօր նրանք ապրում են մի հարկի տակ ու երջանիկ, և չեն դադարում մտածել կրկին որդեգրման մասին:

Մեկնաբանություն

Որոնում