StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջի story բաժնում ջերմ հրապարակում էր արել դստեր մասնակցությամբ՝ ցույց տալով թե ինչպես է Զաբելը ձայնակցում իրեն։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը նույնպես դստեր՝ Միայի հետ հետ համատեղ հոլովակով էր կիսվել հետևորդների հետ՝ հրապարակելով սպագետտի ուտելու իրենց կադրերը։
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ ցույց էր տվել, թե ինչպես է դստերը՝ Մարիին, նոր բառեր սովորեցնում, և թե ինչպես է փոքրիկը կրկնում դրանք։
Մանո Գրիգորյանի տարածած տեսանյութում էլ երևում էր՝ ինչպես էր Սարգիս Գրիգորյանը շփվում դստեր՝ Էվայի դասընկերուհու հետ։
Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանն էլ տևական դադարից հետո համատեղ հրապարակմամբ էին հանդես եկել, ինչը թույլ է տալիս մտածել, որ նրանք վերամիավորվել են։
Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանն էլ մեկնաբանել էր հոր կալանավորման մասին լուրերը և դրան առաջադրված մեղադրանքը։