ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Ինչպես Արմինկան է նշում`վերջին շրջանում իր ինստագրամյան հարթակում ատելության մթնոլորտ է տիրում, քանի որ մեկը մյուսին հաջորդում են վատ մեկնաբանությունները:
Արմինկան նշում է, որ փորձում է այս ամենի կողքով անտարբեր անցնել, սակայն այս մեկը նրան հունից հանել է:
Բանն այն է, որ երգչուհուն մեղադրել են անբարոյական լինելու և ինչ որ անձի սիրուհին դառնալու մեջ: Ստորև ներկայացնում ենք հրապարակումը.
Նշենք, որ օրերս էլ երգչուհու հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում օգտատերերից մեկը բավականին տհաճ մեկնաբանություն էր գրել՝ նշելով, թե ինչու՞ է Արմինկան «մումիա դարձել»։ «Լուրջ ոնց որ մեռել ես»,- գրել էր նրա հետևորդը։
50-ամյա երգչուհին էլ ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր այս մեկնաբանությունը՝ ցույց տալով նաև իր դժգոհությունը։
Նշենք նաև, որ Արմինկան մեկ անգամ չէ, որ սոցիալական իր էջերում բողոքում է ատելության խոսքից ու վատ արձագանքներից։ Նա նաև պարբերաբար իր գրառումների միջոցով անդրադառնում է նման երևույթներին։